07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչի՞ն կողմ կլիներ Վազգեն Սարգսյանը /վիդեո/

”Մենք ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջել ենք 99 թվականից, երբ վարչապետ էի: Ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել և հրաժարվել եմ մանդատից՝ համարելով, որ ԱԺ-ն գործադիր իշխանության դակիչ մարմինն է”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` ի պատասխան հարցի, թե շարունակում են պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հարցին, թե համարում է իրեն Վազգեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդ, Սարգսյանը պատասխանեց. ”Զոհվածի հետևից ոչ թե վրեժխնիդր է պետք լինել, այլ նրա կիսատ թողած գործը շարունակել: Ես իմ պարտքն եմ համարում իմ համեստ ունակությունների չափով շարունակել այս գործը”:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանը ռուսամետ էր, իսկ ինքը հիմա ԵՄ-ի արժեքներից է խոսում, Սարգսյանն արձագանքեց. ”Այդպես կարող են համարել այն մարդիկ, ովքեր քիչ են ճանաչել Վազգեն Սարգսյանին և նրանք, ում ձեռնտու է այդպես համարել:

Խնդիրը նրանում չէ, որ մարդկանց պետք է դասեք արևմտամետների կամ ռուսամետների: Վ. Սարգսյանը գործում էր հանուն ՀՀ շահի, և ես էլ աշխատում եմ գործել հանուն Հայաստանի շահի:

Եթե դուք մտածում եք, որ Վազգեն Սարգսյանը պետք է համաձայն լիներ, որ Հայաստանն ինչ-որ Եվրասիական միության անդամ դառնար կամ համաձայներ, որ ռուսական չինովնիկները պետք է գային այստեղ ու ասեին, թե հայկական բանակի փոխարեն ՀԱՊԿ-ը պիտի ներկայացնի մեզ, չարաչար սխալվում եք”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ