09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մարսելում կհիմնվի Հայաստանի հյուպատոսություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին եւ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում կարեւորել տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2011թ. Նախագահ ՍերԺ Սարգսյանի Մարսել կատարած այցը եւ գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցությունը, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական սերտ կապերի վրա, շարունակաբար զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:

Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր վերապահելով ապակենտրոնացված համագործակցությանը` Հանրապետության Նախագահն ընդգծել է վերջին տարիներին այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Նախագահի խոսքով, Հայաստանի եւ Ֆրանսիայի շրջանային ու քաղաքային իշխանությունների միջեւ ակտիվ երկխոսության եւ փոխայցերի շնորհիվ կյանքի են կոչվում բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Մարսելի սենատոր-քաղաքապետը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի օրերին Երեւանում ունեցած իր հանդիպումների արդյունքները այդ թվում`  մի շարք ոլորտներում ստորագրված համաձայնագրերը, որոնք, նրա խոսքով, կնպաստեն այդ ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը:

Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչը վստահաբար կնպաստի հայ-ֆրանսիական գործարար նոր կապերի հաստատմանն ու Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը:

Հանդիպմանը Ժան-Կլոդ Գոդենը ողջունել է նաեւ Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ