26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կային մարդիկ, որոնք եզրեր չունեին ՀՀՇ-ի հետ, բայց վերանվանվում են ՀԱԿ

՛՛ Մենք ծնունդն ենք այն խոռթկումի, որը դարերի պասիվությունից հետո ի վերջո դրսևորեց մեր ժողովուրդը, մենք հպարտ ենք, որ մասն ենք կազմել այս շարժման: Եղել են փառահեղ հաղթանակներ ռազմի դաշտում, փառահեղ բարեփոխումներ ու ձախողումներ տնտեսական ոլորտում, արդարադատության ու մարդու իրավունքների ոլորտներում: Եղել են ընտրությունների կեղծիքներ էլ, մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինը, դրանք ցավալի ուղեկիցներն են եղել մեր անկախ պետականության կառուցմանը՛՛,-այսօր ՀՀՇ-ի համագումարին ասաց հիմնադիր անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ այն ժամանակ էլ ՀՀՇ-ը նախաձեռնեց ակտիվություն հասարակության մեջ և հիմա էլ են դա անելու: Արզումանյանը չմոռացավ նաև ՀԱԿ-ին: ՛՛Մենք հաղթել ենք, եղավ ՛՛մարտի մեկ՛՛, անմեղ զոհեր եղան, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուրից ավելի քաղաքական բանտարկյալներ կային, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քսան օրով փակվեց մամուլը, լցվեց զենցուրա, բայց շարժումն իր մեջ ուժ գտավ ու ժողովրդի ցասումն այնքան էր, որ շարժումը վերածնվեց՛՛,-ասաց Արզումանյանը:

՛՛2010-ին ՀՀՇ-ի համագումարի ժամանակ եղան իրադարձություններ, որոնք լուրջ խոմորումների բերեցեին, եղան տարաձայնություններ ու մի կուսակցություն, որ միշտ եղել է ազատական ու ժողովրդավարկան, արժանի չեղավ այդ կոչումներին: Մի խումբ մարդկանց վնասակարար պիտակավորեցին ու վարչության կեսը դուրս մնաց ՀԱԿ-ից՛՛,-պատմեց նա:

 Արզումյանը հիշեցրեց նաև. ՛՛Կային մարդիկ, որոնք երզրեր չունեին ՀՀՇ-ի հետ, բայց վերանվանվում են ՀԱԿ և կոչ են անում, որ գան ստանան ՀԱԿ մանդատ: Սա վիրավորական է այն բոլոր մարդկանց համար, ով 88-ից շարժման մեջ է եղել: Մենք չենք կարող հրաժարվել մեր անցյալից և սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք ՀՀՇ վերածունդը՛՛:

Նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև ՀՀ-ի առջր կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ նշելով. ՛՛Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին, ևս մեկ անգամ մենք պետք է մտածենք՝ ինչպես ենք Հայաստանը փրկելու, այսօր մենք ոչ միայն արտաքին քաղաքական երկրընտրանքի ու մարտահրավերների առջև ենք, մենք ունենք ներքին մարտահրավերը: Մեզ թվում է  ստրուկին կոտրել ենք , բայց այդպես չրէ, այսօր տգիտությունը ահղթել է գիտեկիքին Հայաստանում, կուր հնազանդությունը խեղդել է հոժարակամ համագորակցությանը: Մինչև մեր մեջ չկոտրենք ստրուկին, չոքած չենք կարող ոչինչի հասնել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ