17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թող մերը գեղի կլուբ լինի…ՀԱԿ-ին չեն հրավիրել

Քիչ անց կմեկնարկի վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը: Լրագրողների հետ զրույցում կուսակցության հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը հայտնեց, որ հրավիրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ՛՛Ժառանգություն, ՀԺԿ, ՀՅԴ, ՛՛Հանրապետություն՛՛:

Հարցին թե ՀԱԿ-ին հրավիրել են, նա ասաց. ՛՛Ոչ, չենք կանչել՛՛: Դիտարկմանը, թե տերպետրոսյանական ՛՛գեղի կլուբ՛՛ որակումներն էին պատճառը, Զուրաբյանն արձագանքեց. ՛՛Յուրաքանչյուրն իր համար իր նախընտրությունների կլուբն ունի: Ասենք թե, ես գնտում եմ, որ կլուբ կա, որ հաճախելը շատ ավելի հաճելի է, թող մեր կլուբը լինի՛՛:

Նշենք, որ համագումարինե ներկա են ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛-ի նախագահ Պետրոս Մակեյանը, ՛՛Ժառանգությունից՛՛ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ