21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄՄ-ը կողմ է Հայաստանի անդամակցությանը. Պուտին

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն աջակցել են Հայաստանի և Ղրղզստանի  մտադրությանը Մաքսային միության մաս կազմելու հարցում:  Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: “Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատանքային խմբի ձևավորման վերաբերյալ, որը պետք է կարճ ժամկետում պատրաստի համապատասխան “ճանապարհային քարտեզ””,-նշել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական բաժինը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը “ոչ մեկի առջև չեն փակում” միություն մուտք գործելու ճանապարհը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ` սեպտեմերի 3-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է դառնալ Մաքսային միության անդամ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ