Ռոբերտ Արզումանյան. ՛՛Ինձնով հետաքրքրված էին Այաքսն ու Ֆեյենորդը՛՛
Հայաստանի հավաքականի եւ Ղազախստանի ՛՛Ակտոբեի՛՛ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել ղազախական լրատվամիջոցներին: Նա խոսել է Ղազախստանում իր գործերի մասին:
՛՛Ղազախստանում հայտնվելուն ինձ օգնեց իմ գործակալը: Ես էլ հետաքրքրվեցի թիմի վերջին ելույթներով, խաղացողներով եւ համաձայնվեցի: Այստեղ ազատ ժամանակ շատ քիչ է լինում, որովհետեւ օրացույցը շատ խիտ է: Լինելու դեպքում էլ ինտերնետում եմ անցկացնում, ֆիլմեր դիտում, նախկինում գրքրե էի կարդում: Ես եղել եմ Ակտոբեի հայկական ռեստորանում,շփվում եմ հայկական ընտանիքների հետ: Այստեղ հայկական լավ սփյուռք գոյություն ունի:
ժամանակին ինձանով հետաքրքրված էին հոլանդական ՛՛Այաքսն՛՛ ու ՛՛Ֆեյենորդը՛՛, ՛՛Շեֆիլդ Յունայթեդում՛՛ եմ փորձաշրջան անցել: Նույնիսկ ՛՛Յուվենթուսի՛՛ տարբերակը կար՛՛,- նշել է Արզումանյանը: