09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

  Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

“Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, և մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ”, – նշել է վարչապետը:

Իր հերթին դեսպանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանը համարում է իր բարեկամը և շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար:

Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-չեխական համագործակցության ինտենսիվ զարգացման կապակցությամբ: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական կապերի աշխուժացումը և նոր ոլորտների բացահայտումը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է չեխ գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Եստրաբին հայ-չեխական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ