01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ. մի լեզու է մնացել, դա՞ էլ խլեք» /տեսանյութ/

Այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանը,  անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու մասին ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝    այդ առաջարկը մեզ համար չի կարող ընդունելի լինել, առավել ևս, եթե հիշենք՝  ռուսաց լեզուն նույնիսկ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում չկարողացան պետական լեզու դարձնել: 

«Հիմա սա արդեն այլ բան չէ, քան բռնություն, ի՞նչ եք ուզում, այ մարդ, մի լեզու է մնացել, դա՞ էլ խլեք. տակն ի՞նչ է մնալու: Այնպես պետք է արվի, որ այդ հարցն այլևս քննարկման ենթակա չլինի»,-ասաց  գրականագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ