Ադրբեջանում ՖԻՖԱ-ի մասին ֆիլմ կնկարահանվի
2014թ. ՖԻՖԱ-ի 110-ամյակի կապակցությամբ ֆիլմ կնկարահանվի՝ F2014 անվամբ: Ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Ադրբեջանում, Ֆրանսիայում եւ Բրազիլիայում:
ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Զեպ Բլատերի դերակատարը կլինի բրիտանացի դերասան Թիմ Ռոտը: Վերջինս 25 տարով փոքր է Բլատերից, բայց ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ նրանք Ռոտի հետ ընդհանրություններ ունեն:
Նշենք, որ ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարտիեն կկատարի ՖԻՖԱ-ի երրորդ նախագահ Ժյուլ Ռիմեի դերը, ով պաշտոնավարել է ՖԻՖԱ-ում 1921-1954թթ.: