“Մի հասցրեք կուլմինացիոն կետի”.ազատամարտիկները պահանջում են/վիդեո/
“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնությունը քիչ առաջ նամակ հանձնեց ՀՀ գլխավոր դատախազին: Նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը նախապես ընթերցեց դատախազին ուղղված նամակը.”Պատրաստել ենք մի պահանջագիր, սա դիմում չէ, բողոք չէ ինչպես սովորաբար ընդունված է գրել պաշտոնական անձին՝ սա պահանջագիր է, որովհետև հասարակությունը, ազատամարտիկները և ցանկացած քաղաքացի հոգնել է գրել դիմումներ, որի առաջին բառերն են խնդրում եմ ՁԵզ: Այս անգամ մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք Վոլոդյա Ավետիսյանի գործով ՀՀ գլխավոր դատախազին զբաղվել իր օրինական գործողությամբ”,-իր ելույթում նշեց Գագիկ Սարուխանյանը:
Ազատամարտիկ, հետախույզ վետերանների միության վարչության անդամ Արթուր Բունիաթյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց.”Ես դիմում եմ իշխանություններին, որ խաղ չանենմ մեր նյարդերի հետ և չհասցնեն կուլմինացիոն կետի: Որպես ՀՀ քաղաքացի, որպես ազատամարտիկ և որպես հետախույզ վետերանների վարչության անդամ դիմում եմ բոլոր չինովնիկներին, որ արադարացի, նորմալ մոտեցում ցույց տան և արագ տեմպերով Վոլադյա Ավետիսյանին դուրս հանեն բանտից:
Մանրամասաները՝ Henaran.am-ի տեսանյութում: