04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Դիմեք իշխանություններին

 ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու ՛՛Պետական պաշտոնյաների աշխատավրձերի բարձրացման՛՛ մասին նախագծին: ՛՛Դեմ ենք քվեարկելու, այս փուլում չպիտի բարձրանան պետական պաշտոնյաների աշխատավրձերը, մենք առաջարկում ենք այդ գումարներն ուղղել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է երեկ Մինսկում նախաստորագրված Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթի մասին, ապա Զոհրաբյանը նշեց. ՛՛Երբ կլինի Մաքային միության փաթեթը, կծանոթանանք փաստաթղթին, մենք մեր գնահատականը կհայտնենք, լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որ չկա՛՛: Հարցին, թե ինչու են իշխանությունները գաղտնի պահում այս փաթեթը, նա արձագանքեց. ՛՛Դիմեք իշխանություններին՝ ինչու հասանելի չեն դարձնում, ինչպես հասանելի չեն դարձնում Ասոցացման պայմանագիրը՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ