11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Յուրի Վարդանյանի դժվար որոշելիքն է

՛՛Այս պարագայում հայրեր, որդիներ, որևէ կուսակցական գնահատական տալը ճիշտ չեմ համարում, նման պարագայում ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը պետք է հրաժարական տա որդու կալանքից հետո:

՛՛Ունեցել ենք դեպքեր, երբ նախարարի որդին կրակել էր ու նախարարը հրաժարական տվեց, նախարարը հրաժարական տվեց, թե ասացին, սա այլ խնդիր է… սա, կարծում եմ, ուղղակի պարոն նախարարի անձնական դժվար որոշման խնդիրն է զուտ բարոյական հարթության վրա ու հասարակությունը կարող է դատել՛՛:

Հարցին, թե եթե ՀՅԴ-ական նախարարի հետ նման բան լիներ, հրաժարական կտար, Վարդանյանը պատասխանեց. ՛՛Նման բան ՛՛Դաշնակցական՛՛ նախարարների հետ չի եղել՛՛:

Հիշեցնենք, Վարդանյանի որդին կալանավորվել է թմրանյութի տեղափոխման մեղադրանքով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ