29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սահմանել են իրենց մուրացկանության «նալոգի» չափը»

«Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ.

-մարդկանց հետ հարաբերությունները պահպանում, կառուցում են կախված ղեկավարի, շեֆի վերաբերմունքից…Շեֆը ընդունեց, ջերմ բարևեց, լավ արտահայտվեց, իրենք էլ նույնը՝ կհարգեն,կպատվեն, կշողոքորթեն, ջերմ կլինեն, ոչ՝ ուրեմն ոչ…

-ընդունում են օրենք ապրանքները հատուկ մեքենաներով մատակարարելու և խախտողներին պատժելու մասին, սակայն մոռանում են այն կատարել:

-առաքիչը միսը, հացը, այլ սննդամթերքները կարող է տեղափոխել բեռնախցիկով, նստարանների վրա տեղադրած: Հացը ձեռքից ընկնելու դեպքում գետնից վերցնի, կեղտոտ ձեռքերով մաքրի, դնի արկղի մեջ և հանձնի խանութ՝ վաճառքի:

-ասֆալտապատեն, գծանշումներ կատարեն, հետո նոր հիշեն կոմունիկացիաների մասին և քանդեն խողովակ ու մալուխներ անցկացնեն…

Հետո 1 կամ 2 ամիս անց նոր կարկատեն:

-իրար կողք տեղադրեն 2-3 վագոն-տնակ և ցուցանակի վրա գրեն ռեստորան, հյուրանոց կամ սուպերմարկետ:
-սովորական գազալցակայանին ասեն ԱԳԼՃԿ և այդ «տաղանդավոր» հապավումի հեղինակին գաղտնի պահեն, որ «հաշվեհարդար» չտեսնեն:

-անընդհատ ճանապարհներին փոսեր, խրամուղիներ, խրամատներ են փորում, որպեսզի որպես պատերազմող երկիր չկորցնեն զգոնությունն ու նախնական զինվորական պատրաստակամությունը, կարողանան բարեհաջող թռնեն, հաղթահարեն դժվարությունները:
-ով ինչպես ուզենա սալահատակի իր խանութի, ռեստորանի, սրճարանի դիմացի մայթը և երեսապատի ճակատային մասը:
-մուրացիկները մուննաթ ու պահանջատեր են, դժգոհ տված գումարի չափից և սահմանել են իրենց մուրացկանության «նալոգի» չափը:
-գովազդային վահանակից մի ինչ-որ փնթի խորովածանոց հոսանք անցկացնեն զբոսաշրջային, կարևոր մայրուղու կանաչապատ գազոնների միջով, ծռմռված խողովակներով և փնթի լարանցումներով:
-բարձրագույն կրթություն ստանում են հիմնականում միայն ու միայն դիպլոմ ունենալու համար և ոչ գիտելիքների»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ