21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իջեցվել են Գյումրու քաղաքապետի հրահանգով. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ն շարունակում է ներկայացնել  Գյումրիի քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի  ստուգումները։

Ըստ թերթի, քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցի աշխատակիցներից շատերը սպասում են, թե երբ է ՎՊ-ն անդրադառնալու աշխատավարձերի “նվազեցման” խնդրին։ Պարզվում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների հիմնարկների մի քանի հարյուր աշխատողների աշխատավարձերը, Սամվել Բալասանյանի հրահանգով, իջեցվել են 20-25 հազար դրամով։

Եթե նախկինում գրադարանավարներից շատերը ստանում էին 65000 դրամ, ապա այժմ 40000 դրամ։ Վերջիններիս մտահոգում է, թե ինչ սկզբունքով է քաղաքապետն իր խորհրդականներին վճարում 205000 դրամ, իսկ դաստիարակի ու գրադարանավարի աշխատավարձն իջեցնում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ