27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դա նրա վերջին ծիծաղն էր, վերջին սերը …. /վիդեո/

Երեսուն աշուններ խորհրդանշող՝ երեսուն մոմեր: Արցունքներ ու անսահման ցավ … Երվանդ Ենգիբարյանի անժամանակ մահը ցնցել է բոլորին, սակայն նրան ճանաչողները չեն կարողանում անգամ պատմել իրենց ցավի մասին:

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Բորիս Պեպանյանը Վանդիկին ճանաչում է մանկությունից. “Իմ ընկերոջ` Ժակի որդին է: Երբ գալիս էր թատրոն, գրկում էինք նրան, վազվզում էր, իսկ մենք նրա հետևից էինք ընկնում”:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը Երվանդին իր որդին է համարում, նրա վիշտը անչափելի է: “Երվանդը շատ ինքնատիպ անձնավորություն էր, նրա մեջ այնքան էմոցիաներ կային: Նա երբեմն ոչ հավասարակշիռ էր, բայց միշտ հիասքանչ էր, բոլոր-բոլոր մարդկային չափանիշներով նա հրաշք էր: Երվանդը նաև շատ նայիվ էր, սիրում էր կանանց… եւ ահա նրա վերջին սերը, այսպես ավարտվեց … “

Ալեքսանդր Գրիգորյանը պատմեց, որ իր խաղացած վերջին ներկայացման մեջ նրա կերտած հերոսը կյանքից զզված ինքնասպանություն է գործում. “Փորձերից մեկի ժամանակ նա ինձ ասում է՝ Ալեքսանդր Սամսոնովիչ իսկ եթե հանկարծ ես ինձ կրակեմ, ես էլ պատասխանեցի ՝ ուրեմն հիմար կլինես

:Փորձերից մեկի ժամանակ նրա գործընկեր դերասանը փամփուշտ է թողնում հրացանի մեջ: Բարեբախտաբնար Երվանդը կրակում է դահլիճի ուղղությամբ: Կրակոցի ձայնից բոլորս ցնցվեցինք: Փամփուշտը դիպել էր ձայնային ռեժիսորի սենյակի պատին: Երվանդը սկզբում սարսափած էր, հետո սկսեց բարձրաձայն քրքջալ: Դա նրա վերջին ծիծաղն էր……”:

Շարունակությունը`՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ