08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխատանքային քննարկում` Երևանի և Մարսելի քաղաքապետարանների պատասխանատուների մասնակցությամբ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրում ներառված ոլորտների ծրագրային գործողությունների պլանի աշխատանքային քննարկմանը մասնակցել են Երևանի և Մարսելի  քաղաքապետարանների՝ համաձայնագրում ընդգրկված ոլորտների ստորաբաժանումների ղեկավարները՝ երկու քաղաքների փոխքաղաքապետերի գլխավորությամբ։

՛՛Ստորագրված համաձայնագրում նշված ոլորտներում համագործակցության առաջնայնություններն ու ուղղվածությունները ուրվագծելով՝ հետագա քննարկումներն ու բուն ծրագրերն ավելի տեսանելի և գործուն կդարձնենք՝ չհետաձգելով գործողությունների ծրագրի մշակումը՛՛,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

             Կողմերը ներկայացրել են նաև նշված ոլորտներում մինչ այժմ ձեռքբերած տարաբնույթ ծրագրերին մասնակցությունը և տարաբնույթ համագործակցությունները ու նախանշել համագործակցության հաջողությունը։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ