04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիրահայությունը ու՞մ օգտին կքվեարկի

ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Վրաստանի առաջիկա նախագահական ընտրությունների և վիրահայոց դիրքորոշման մասին:
Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ  Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են 23 թեկնածուներ, որոնցից հայկական շրջանակների հետ շփվում են միայն 4-ը:Սակայն այս չորս թեկնածուները նույնպես  իրենց խոստումների մեջ ժուժկալ են եղել.” Եղել են խոստումներ հիմնականում սոցիալ տնտեսական բնույթի, այն խոստումները որոնք վերաբերվում էին ազգային փոքրամասնությունների լեզվին,կրթական ցենզին, հոգևոր ոլորտին  և մնացած արժեքներին հիմնականում համարյա չեն շոշափվել”:

Թորոսյանը նկատեց, որ գրեթե բոլոր  թեկնածուները նշել են, որ պիտի հարգվի և բոլոր ազգային փոքրամասնությունները պետք է տիրապետեն վրացերեն լեզվին.”Բնականաբար այս թեզը ընդունելի է նաև ազգային փոքրամասնությունների կողմից, այդ թվում նաև հայության կողմից: Վրացերենին տիրապետելով տեղի հայությունը կկարողանա ավելի լիարժեք ինտեգրվել վրաստանի հանրությանը, պետական և հասարակական կառույցներին և ավելի լայն հնարավորություններ կունենա մասնակցելու Վրաստանի կառավարմանը”,-ասաց Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորը նշեց նաև, որ նախագահի թեկնածուները երբեմն ոչ հստակ, երբեմն մակերեսային ու աղոտ նշել են, որ Վրաստանը պետք է ազգային փոքրամասնությունների ազգային ինքնությունը հարգի: Այս տեսակետից պիտի շրջանառվում են լուրեր, թե թեկնածուներից ոչ մեկը վրացահայերի համար  ֆավորիտ չի: Սակայն  այնուամենայնիվ վրացահայերը կկարողանան ճիշտ կողմնորոշվել:

“Դատելով Միխայիլ Սահակաշվիլու վարած քաղաքականությունից՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված ես կարծում եմ, որ հայությունը շահագրգռված չէ քվեարկել այս թեկնածուի օգտին: Ես բազմիցս նշել եմ, որ Սահակաշվիլիի կառավարման տարիներին վրացահայության նկատմամբ տարվել է հայահալած քաղաքականություն”:

Շիրակ Թորոսյանի կարծիքով հայությունը ավելի հակված է քվեարկել Բիձինա Իվանաշվիլու գլխավորած “Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածոիյին՝ Վրաստանում ներկայիս կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ