21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին:

Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը: «Խնդրում և միաժամանակ հորդորում եմ, որ Ուկրաինայի հայ համայնքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը կխոսեն հայերեն, դա շատ կարևոր է, որ ընտանիքներում երեխաները մեծանան հայերեն խոսելով: Կարևոր է նաև, որ ավելի ակտիվ լինեք Սփյուռքի նախարարության կազմակերպած ծրագրերում, որոնք հայրենաճանաչության և հայապահպանության միջոցառումներ են»,- իր խոսքում նշեց նախարարը:

Ալեքսանդր Բոժկոն շնորհակալություն հայտնեց նախարարին ջերմ ընդունելության և Ուկրաինայի հայ համայնքի հանդեպ մեծ ուշադրության համար:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայագիտության մեջ ներդրած ավանդի համար Ալեքսանդր Բոժկոյին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ