21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամ Մխիթար Ավետիսյանը տուժող է ճանաչվել

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՔԾ-ում  հարուցված քրեական գործով Մխիթար Ավետիսյանը տուժող է ճանաչվել: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ  նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանից: Նույն գործով տուժող է ճանաչվել նաեւ Արայիկ Խանդոյանը՝ («Միայնակ գայլ»):

Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ