22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպե՞ս պայքարել մկների ու առնետների դեմ

 

news_1499949698_20048644_1433746623376152_1111854462_o«Հակահամաճարակային արշավախումբ»  ընկերությունն  իրականացնում է սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային աշխատանքներ: Ընկերության տնօրենը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց՝  շաուկայում    սկզբում մի փոքր դժվարությամբ ասեցացվեցին այս ընկերության մատուցած ծառայություններին,  բայց հետո հասկացան՝    սանիտարահիգիենիկ կանոնները պապհանելու պարագայում շահում է և՛ ընկերությունը, և՛ սպառողը:

Վերոնշյալ ընկերությունը համագործակցում է բժշկական հաստատություններ, առողջարաններ, ծննդատներ, սննդարդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներ, բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հյուրանոցային համալիրներ: 

«Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ ընկերությունը համալրված է Եվրոպայում և ԱՄՆ-ում վերապատրաստում անցած, երկար տարիների փորձ ունեցող մասնագետներով: Ընկերությունը  կարևորում է համաշխարհային հռչակ ունեցող և էկոլոգիապես անվտանգ նյութերի կիրառումը. պրեպարատները հիմանականում ներկրվում են Գերմանիայից, բարձրորակ են, ինչի շնորհիվ մասնագետները կարողանում են սեղմ ժամկետներում հասնել ցանկալի արդյունքի:

«Ինչպես հայտնի է, միջատները, կրծողները բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ են փոխանցում: Ենթադրենք՝ մի միջատ կարող է խայթել մի հիվանդ մարդու, հետո՝ առողջ մարդուն և նրան ևս վարակել: Նման խնդիրների առաջ չկանգնելու համար հարկավոր է միջատների ու կրծողների դեմ պայքար մղել: Սնունդ արտադրող, վերամշակող, պահպանող, փոխադրող կազմակերպությունները մեր ընկերության հիմնումից հետո՝ կարճ ժամանակահատվածում ընդունեցին, որ մեր մատուցած ծառայությունը պարզապես անհրաժեշտություն է: Սկզբում մենք սպասարկում էինք 5-6 կազմակերպության, այնուհետև համագործակցության շրջանակները աստիճանաբար լայնացան: Այսօր համագործակցում ենք բազմաթիվ ընկերությունների հետ», –   նշեց Աշոտ Սահակյանը:

Վերջինս շեշտեց՝ «Հակահամաճարակային արշավախումբ»  ընկերությունն  ակտիվ պայքար է մղում նաև կրծողների դեմ. մկներն ու առնետները մեծ բնասներ են հասցնում ինչպես գյուղացիական տնտեսություններին, այնպես էլ ամառանոցներին, հյուրանոցային համալօիրներին: Երբեմն մկները ներխուժում են անգամ բուժհաստատություններ, իսկ նրանց դեմ հարկավոր է պայքարի արդյունավետ միջոցներ մշակել:

«Մենք օգտագոտծում ենք հատուկ թակարդներ՝ սոսինձներով, որոնք չունեն հտաճ հոտ: Միջատները գալիս, կպչում են այդ սոսնձին: Կան հիվանդներ, որոնց չի կարելի տողափոխել, իսկ մեր օգտագործած միջոցները այնպիսին են, որ դրա կարիքն արդեն չի լինում: Հիվանդը կարող է մնալ նույն սենյակում, քանի որ նրան վրանգ չի սպառնում:

Քանի որ հարկավոր է թույներից ու սոսինձներից հնարավարինս խուսափել, ուստի մենք ներկրեցինք մի գործիք, որը արձակում է 150 ատիճան տաքության գոլորշի, որով կարող ենք ախտահանել մսի, խմորեղենի և այլ աննդատեսակների սեղանները, պահեստները: Բնականաբար, այդ աստիճանի տաքությունը վերացնում է բոլոր միկրոբները, վիրուսները, միջատները և նրանց ձվերը: Այդ աշխատանքները կազմակերպվում են սահմանված կարգով, գրաֆիկով», – նշեց Աշոտ Սահակյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ