Ի՞նչ է պատրաստվում անել Զարուհին Հովիկ Աբրահամյանի հետ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/174229_1382548338.jpg)
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացնելու ոչ միայն ԵԽԽՎ-ին, այլև համապատասխան այլ մարմիններին՝ ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չընդգրկելու վերաբերյալ:
՛՛Տարբեր ատյաններ կներկայացվեն համապատասխան դիմումներ, բողոքներ, որովհետև սա ոչ միայն հակասում է ԵԽԽՎ-ի կանոնակարգին, որովհետև կանոնակարգը միանշանակ ասում է, որ պետք է արդարացված ներկայացված լինեն քաղաքական ուժերը, իսկ տվյալ պահին Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած այս փոփոխությունը ի հաշիվ ընդդիմության է` ընդդիմադիր քաղաքական գործիչը փոխարինվել է իշխանության ներկայացուցչի հետ՛՛,-Henaran.am-ին ասաց Փոստանջյանը՝ մեկնաբանելով, թե ինչպես է վարվելու ԱԺ նախագահի հետ, քանի որ հայտարարել է, թե նրան դժվարին օրեր են սպասվում:
՛՛Ժառանգությունն է միակ քաղաքական ուժը, որը դեմ է արտահայտվել Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, մյուսները դեմ չեն եղել: Այս քաղաքական ուժերը համահունչ քաղաքականություն են իրականացնում ՀՀԿ-ի հետ: Հիմա, այսինքն՝ ներկայացված են քաղաքական ուժեր, որոնք մի քաղաքական դիրքորոշում ունեն, այլ քաղաքական դիրքորոշում Ազգային ժողովում որ կա, գոյություն ունի ՛՛Ժառանգությունն՛՛ է՛՛,-կարծում է պատգամավորը:
Պատգամավորն ընդգծեց, որ գրեթե բոլոր պատվիրակությունների կազմերը նույնն են մնացել, ՀՅԴ-ին մեկ տեղ ավել է տրվել ԱՊՀ-ի պատվիրակության կազմում: