26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը որոշակի մտահոգություններ ունի բյուջեի ծախսերի կատարման հարցում. տնտեսագետ

Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պետբյուջեից, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ անդրադառնալով գնաճին նախ նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2014 թվականի պետբյուջեի եկամուտների ծախսերից նկատելի է, որ Հայաստանում տնտեսության անկում է գրանցվել:

“Պետբյուջեի եկամուտների չափը սահմանվել է 1 տրիլիոն 127 միլդ 400 մլն և ծախսերը 1 տրիլիոն 270 մլդ: Ունենք մոտավորապես 110 մլդ դեֆիցիտ, որը կազմում է ՀՆԱ 2/3 տոկոսը”,- ասաց բանախոսը` նշելով, որ տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվել է 5.2 տոկոս, ընդ որում` այստեղ նախատեսված չէ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության փոփոխությունը, որն ավանդաբար ամեն տարի նախատեսվում էր:  Բացակայում է նաեւ օրենքների նախատեսման հարկային փաթեթը:

“Այս անգամ պետական ծախսերով նախատեսվող ցուցանիշներն էական փոփոխություններ են կրել, դրանք իջեցվել են: Եթե նախկինում տնտեսական աճի ցուցանիշը կազմում էր 6.3 տոկոս, ապա ներկայացված նախագծով համեմատաբար ավելի ցածր ցուցանիշ է նախատեսված` 5.2 տոկոս, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը որոշակի մտահոգություններ ունի բյուջեի ծախսերի կատարման հարցում եւ ապագա փոփոխություններից փորձում է իրեն կառավարությունն ապահովագրել”,- ասաց տնտեսագետը:

Բյուջեի մեծությունը, ըսը Ա. Եղիազարյանի, մեծությունը հիմնականում կախված է տնտեսության զարգացման ընթացքից,  Հայաստանը որքան լավ տնտեսություն ունենա, այնքան արագ բյուջեն կլցվի:

“Տնտեսական աճն ու տնտեսական հարստությունը կավելացնեն բյուջեի ցուցանիշները: Իսկ բացարձակ առումով` այսօր այդ ցուցանիշները փոքր են: Ինչ վերաբերում է հարկային բեռի ավելացմանն, ապա յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր առանձնահատկությունը”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ