28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

՛՛Գենդերի՛՛ օրենքը քննարկելու համար աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է ”գենդեր” տերմինի փոփոխությանը:

՛՛Մեր նախաձեռնությունը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվեց, մասնակցում էին շահագրգիռ բոլոր կողմերը՝ առարկություններ ու հակափաստարկներ ներկայացնող: Որոշեցինք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, շարունակենք, որպեսզի առաջարկներ անենք խնդիրների լուծման համար, որոնք կբավարարեն:

Այդ լուծումները կարելի է գտնել, քանի որ այն առաջարկությունները, որ ներկայացվել էին, օրենքի կամ իրավական առումով հիմնավորված չեն: ՀՀ-ը վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման և այդ առումով որևէ մտահոգություն չունենք: Այդ օրենքի նախագծում գործնական կիրառության հետ կապված խնդիրներին լուծումներ կգտնենք ու քննարկումները կավարտենք՛՛,-ասաց նախարարը:

Նկատենք, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը նախագծի քննարկումը մեկ տարով հետաձգել է: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ