Ահազանգ կանանց գաղութից` Հայկ Հարությունյանի եղբորորդին չարաշահում է պաշտոնը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/woman_pt_1382465784.jpg)
Henaran.am-ի խմբագրություն զանգահարած Աբովյան ՔԿՀ-ի կին դատապարտյալները՝ խնդրեցին հրապարակել կանանց գաղութում վերջերս տիրող իրավիճակը:
”Աբովյան ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ՝ Արթուր Հարությունյանը դատապարտյալներին պատժելու համար իր յուրովի մեթոդներն է կիրառում: Այս դեպքում խոսքը պատժի ոչ խիստ լինելուն է վերաբերվում:
Հարությունյանը դատապարտյալին պատժախուց տեղափոխելուց հետո հոգում է նրա սննդի հարցը՝ հանձնուքի տեսքով նրան է փոխանցում տաք և թարմ ճաշատեսակներ, այն դեպքում, երբ պատժախցում գտնվող դատապարտյալը իրավունք ունի սնվել միայն հիմնարկի տրամադրած ուտելիքով”,-նշում են դատապարտյալ կանայք:
“Արթուր Հարությունյանը մի քանի ամիս է ծառայություն իրականացնում Աբովյան քրեակատարողականում: Վերջինս ակնհայտ ձևով խտրականություն է դնում դատապարտյալների մեջ՝ որոշներին արտոնություններ շնորհելով: Նա ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանի եղբոր որդին է:
Տեղեկությունը ճշտելու նպատակով Henaran.am-ը դիմեց Աբովյան ՔԿՀ պետ Արամ Սարգսյանին, ով չհերքեց այդ տեղեկությունը.
“Էտպիսի թյուրիմացություն մենք ունեցել ենք, քրեակատարողական օրենքի 98 կետը տալիս է, որ դատապարտյալը իրավունք ունի, երբ գտնվում է պատժախցում ու անձնական հաշվին ունի գումար՝ սննդամթեք ձեռք բերել կրպակից: Դա օրենքն է: Ընդամենը առանց այդ ձևակերպման բան էր ուղարկվել, դա ճիշտա, որը ձևակերպված էր ոչ թե որպես մեր կրպակ, այլ հանձնուքի տեսքով”:
Ինչ վերաբերվում է որոշ դատապարտյալների արտոնյալ լինելուն՝ Արամ Սարգսյանը նշեց, որ գաղութում արտոնյալներ չեն լինում: