08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երբեք չի կիսել ու չի կիսում Փոստանջյանի տպավորությունները

՛՛Ես չեմ կարող բացել հանդիպման փակագծերը: Միայն մեկ բան կարող եմ ասել` առաջարկվել է միջազգային պատվիրակությունների կազմավորման մոդել, առաջարկվել է այն` ինչ բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների սահմաններում է:

Քանի որ ես չունեմ լիազորություն հայտարարելու` ինչ մոդել է առաջարկվել, չեմ հրապարակի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով խմբակցության կողմից ներկայացված է եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը. քննարկվել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը:

ԲՀԿ-ն հարցը կքննարկի խմբակցությունում, կձևավորեն տեսակետ և կհայտնեն այն: Հարցին, թե համամիտ է ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ, որ Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի անձամբ ընտրել անդամներին, Զոհրաբյանը պատասխանեց.

՛՛Ես երբեք չեմ կիսել Զարուհի Փոստանջյանի որևէ տպավորություն և այսօր էլ շարունակում եմ չկիսել իր որևէ տպավորություն՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ