21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թեկնածուները երկուսն են

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` այսօր` հոկտեմբերի 22-ին, ավարտվում է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում, թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկ Անուշավանի Հայկյանը և Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից առաջադրված Սամվել Սուրիկի Բարսեղյանը: Ինքաառաջադրված անկուսակցական թեկնածու Սմբատ Հովիկի Գասպարյանը մինչև գրանցման նիստը ներկայացրել է ինքնաբացարկի մասին դիմում: 

Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Արարատի մարզի Նշավան համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Պապ Վանիկի Հակոբյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Մյասնիկ Գարուշի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ