“Շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ”
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հարցազրույցին:
Զոհրաբյանը մի քանի ուշագրավ կետեր առանձնացրեց այդ հայտարարությունից: Պատգամավորի ուշադրությունը գրավել է այն, որ Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոնը դիսկրիմինացիոն պայմաններով, եթե Հայաստանը ստորագրեր Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագիրը:
՛՛Եթե ինտեգրացիոն այս կամ այն տարբերակները համեմատենք սուվերենության աստիճանով, ապա Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի դեպքում լինելու էր բացարձակ Բրյուսելի դիկտատուրան, և վերջինը՝ եթե ՀՀ վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում էր հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առևտրատնտեսական հարաբերություններին, նա կվերանայեր իր դիրքորոշումը:
Ես երկար սպասեցի, որ արտգործնախարարության մեր պաշտոնյաները, որոնք երևի թե ՛՛Արի տուն՛՛ ծրագրի շրջանակներում ժամանակ գտնեին լինելու Հայաստանում և պատասխանեին ահա այս մեղադրանքներին, որևէ պատասխան հնչեր, բայց որևէ պատասխան առ այսօր չի հնչել՛՛,-շեշտեց Զոհրաբյանը:
՛՛Սեպտեմբերի երեքից հետո , երբ մեր որոշ գործընկերներ վերագտան իրենց ռուսամետությունը, սկսեցին հնչել նույնաբովանդակ հայտարարություններ առ այն, որ Ասոցացման պայմանագրում մեր սուվերենության կորստի վերաբերյալ դրույթներ կային, վտանգավոր դրույթներ կային ԼՂՀ-ի մասով, ես չեմ կարող ասել՝ նրանք և պարոն Գլազևը ճիշտ են, թե սխալ, որովհետև ես տեղյակ չեմ Ասոցացման պայմանագրին, բայց ես մեկ հարց ունեմ որպես ՀՀ քաղաքացի՝ եթե այդպես է, ապա չորս տարի շարունակ ինչու էին ՀՀ իշխանությունները Խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով մենք կորցնելու էինք մեր սուվերենտությունը:
Հարց է ծագում, եթե ՌԴ-ն մեզ չհրավիրեր Մաքսային միություն, և Բրյուսելում ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, դա նշանակում է, որ ուղղակոորեն մենք ստորագրելու էինք մեր պետական արտաքին շահերին դեմ փատաթուղթ՛՛:
Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության նպատակն է Վիլնյուսում ինչ-որ թուղթ ստարագրել՝ արդարացնելու համար ՛՛և-և՛՛-ի քաղաքականությունը:
՛՛Բովանդակությունը կարևոր չէ, թեկուզև այնտեղ գրված լինի շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ, այդ թուղթը վստահաբար կստորագրվի՛՛: