27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ կապ ունի ղարաբաղցի լինելը … մի քիչ խելք ունեցեք, հավի ուղեղով ման եք գալիս

Ինչու՞ սոցցանցերում ՀԳՄ համագումարը մեկնաբանեցին, որպես՝ “կոլխոզի ժողով”: Եղան գրողներ, որոնք կարծիք հայտնեցին՝ գրողների միությունը լուծարելու վերաբերյալ: Մասնավորապես արձակագիր Լևոն Ջավախյանը գնահատական տալով ասել է. “ԳՄ-ում ընթանում է աթոռակռիվ, իսկ այդ աթոռը շատ գլխակեր է` “բեխեր” մի աթոռ, որին գահելով ոչ ոք չի դիմանում”:

Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հետ:

”Կային այնտեղ կիսախեղկատակային ելույթներ, որոնք իրենք էին ուզում ընտրվել, մոռանալով իրենց անցյալը, մոռանալով իրենց գրական վաստակը, որ չկա … Համագումարը նորմալ անցավ, չնայած որոշ գրողներ իրենց ձայնալարերը խիստ վնասեցին՝  մտածելով, որ ճղճղոցով կարող են մարդ ընտրել”,-նկատեց Արտեմ Հարությունյանը` հավելելով, որ նկատի ունի “էլեկտրիկ ծեծող” Հովիկ Հովեյանին.

“Գրողների միությունը հո քարտաշների համքարություն չէ, ՀԳՄ-ը տաղանդավոր մարդկանց հավաք է, որտեղ Աստծու տվածը չես կարող հասարակ միջակությանը տալ”:

Արտեմ Հարությունյանին հիշեցրինք, որ իր հասցեին էլ քննադատական գնահատականներ են տրվել, նշվել է նրա ղարաբաղցի լինելու հանգամանքը:

“Եթե նկատի են ունեցել իմ հանգիստ ու ճիշտ ընտրությունը, այո, դա համարենք ղարաբաղյան, թե չէ  խորհուրդ՝ մի քիչ խելք ունեցեք հավի ուղեղով ման եք գալիս”:

Արտեմ Հարությունյանի կարծիքով միակ արժանի թեկնածուն եղել է Էդվարդ Միլիտոնյանը և նա ստացել է 199 քվե:

“Սթափվեք հայ ժողովուրդ, որովհետև Ձեր միասնությունը կարևոր է, բայց ոչ անխելք այլ դիպլոմատիկ”,-հավելեց բանաստեղծը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ