11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազգային հավաքականի ֆուտբոլիստների խնդրանքը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել իր աշխատանքը ազգային հավաքականում:

՛՛Մենք հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ նա հրաժարվեր իր որոշումից: 4 տարի դժվար ճանապարհ ենք անցել, կարողացել ենք համերաշխ թիմ ստեղծել, լինել միասնական, պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր թիմի երկրպագուներին: Մենք նաեւ պրոֆեսիոնալ ճանապարհ ենք անցել Մինասյանի հետ, կուզենայինք շարունակել միասնական աշխատանքը եւ նվաճեինք եզրափակիչ փուլի ուղեգիր: Մենք խնդրում ենք մեր գլխավոր մարզչին վերանայել իր որոշումը եւ շարունակել գլխավորել թիմը:Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը՛՛,- ասված է ֆուտբոլիստների նամակի մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ