Քաղաքացիները հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Երևանյան կինոերեկո» խորագրի ներքո Կարապի լճի տարածքում մեկնարկել է ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը:
Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կլինեն նաև «Կասկադ» համալիրում, Ազատության հրապարակում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ և Սիրահարների այգում:
Մինչև հուլիսի 16-ը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերը: