21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ դիտողություններ է ունեցել ՀԱԿ-ը ԱԺ նախագահի առաջարկի մասին

՛՛Ընդհանրապես ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահն է որոշում պատվիրակությունների ձևավորման կարգը,  սակայն մինչև հիմա այդ կարգը որոշված չէր, և հիմա վերջապես փորձ է արվում դա որոշելու: Ներկայացվել է երեք նախագիծ, քննարկել ենք, ներկայացրել ենք մեր դիտողությունները, բայց վերջնական որոշումը ԱԺ նախագահինն է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր  խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության մասին, որում քննարկվել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը:

Զուրաբյանը հայտնեց, որ իրենց մոտեցումն այն է, որ պատվիրակությունները կազմվեն համապատասխան նրանց թվաքանակների և խմբակցությունները որոշեն, թե ում և որ պատվիրակություն են ուղարկելու: 

Մեր դիտարկմանը, թե ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասում է, որ նոր կանոնակարգ մշակելն իրենց դեմ է ուղղված, արդյոք ինքը նման տպավարություն ստացել է այդ հանդիպումից, ՀԱԿ պատգամավորը արձագանքեց. ՛՛Ես ընդհանրապես տպավորություններից երբեք չեմ խոսում՛՛:

Հարցին, թե արդյոք քննարկվել է, թե որ խմբակցությունը չի լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում, Զուրաբյանն ասաց. ՛՛Քննարկման առարկան եղել է պատվիրակությունների ձևավորման կազմը՛՛: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ