21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու և երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դեսպան Ռեյիսիի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում կարևոր դերակատարում է ունեցել և ունենում է Իրանի հայ համայնքը, որն ունի դարերի պատմություն և հայ-իրանական բարեկամության լավագույն ապացույցներից է: Հայ-իրանական փոխադարձ կապերը ունեն կառուցողական բնույթ և զարգանում են բոլոր բնագավառներում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկու երկրների միջև ջերմ գործակցության և կապերի խորացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի նկատմամբ դրսևորած ուշադրության համար:     

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ