06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Էրեբունի փողոցը` հանգստի գոտի

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվող շուրջ 30 փողոցների շարքում ամբողջությամբ բարեկարգվել է նաև Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը:

Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում բարեկարգվել է ճանապարհի շուրջ 64000 քմ հատվածը, նորերով են փոխարինվել 14000 գծմ եզրաքարերը, երկկողմանի հատվածներում նորոգվել է մայթերի շուրջ 14000 քմ ասֆալտբետոնե ծածկը: Մայթերի հարակից տարածքների կանաչապատման, մասնավորապես սիզամերգերի ձևավորման նպատակով բուսահողի լիցք է կատարվել:

Տեղադրվել են նաև նոր, մայրաքաղաքի արտաքին ընդհանուր ձևավորմանը համահունչ նստարաններ, որտեղ օրվա տարբեր ժամերին կարելի է հանդիպել իրենց հանգիստը վայելող տասնյակ Էրեբունցիների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ