Զարուհու սենյակը մեկ հարկ ներքեւ է. Ռուբեն Հակոբյանը չի մեկնաբանում /վիդեո/
՛՛Չեմ կարծում՝ առանձնապես լուրջ բան է կատարվել, ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից, և խնդրել եմ, որ իմ ցակությունը հարգեն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժաանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով խմբակցության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին:
Որն է պատճառը, հարցրին. ՛՛Ուշադիր լսեք, որ չկրկնվեք, քանի որ բոլորիդ է հետաքրքրում սա, ասեմ հետևյալը՝ առանց մեկնաբանության՛՛,-ասաց խմբակցության նախկին ղեկավարը :
Դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանի պահվածքը կամ կուսակցության աաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքն է հրաժարականի պատճառը, նա կրկին արձագանքեց՝ աանց մեկնաբանության:
՛՛Խմբակցությունը դեռ պետք է նիստ անի ու որոշի: Ես ասացի առանց մեկնաբանության, Րաֆֆին ինքը չէր ուզում, չէր ցանկանում, որ հրաժարվեի, բայց որպես դեմոկրատ մարդ հարգեց իմ ցանկությունը՛՛: Փոստանջյանի հետ կապված հարցերը Հակոբյանը խնդրեց ուղղել նրան. ՛՛Փոստանջյանի սենյակը մեկ հարկ ներքևում է՛՛:
Ով պետք է գլխավորի ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունը: ՛՛Խմբակցությունը կորոշի՛՛,-մյուս հարցերին Հակոբյանը չպատասխանեց, հեռացավ:
Տեսանյութը՝ քիչ անց: