՛՛Միկա՛՛-ն գրանցեց առաջին պարտությունը
Երեւանի ՛՛Միկայի՛՛ շախմատի կանանց թիմը Եվրոգավաթի խաղարկությունում իր առաջին պարտությունը կրեց: Երկրորդ տուրում հայկական թիմի մրցակիցը Մոնտե Կառլոն էր:
Գրանցվեց 1,5-2,5 հաշիվը օգուտ Մոնտե Կառլոյի: կայացած 4 պարտիաներից 3-ը ավարտվել են ոչ ոքի, միայն Էլինա Դանիելյանն է պարտվել Մոզիչուկին, որն էլ դարձել է պարտության պատճառ: Հաջորդ տուրը կկայանա այսօր: