06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավտովթարի զոհ է դարձել դերասան Երվանդ Ենգիբարյանը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ  Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ “Ջրաշխարհ”-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Սամվել Աբազյանը և Վաչագան Մանուկյանը, ովքեր կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց:

Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի 1-03 շտապ օգնության թիվ 53 բրիգադը:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ Mercedes-ը երբ բախվել է էլեկտրասյանը, էլեկտրասյունը տապալվել էր գետնին և փակել ճանապարհը ու Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հանձնարարականով վթարի վայր էին հրավիրել էլեկտրոցանցի աշխատակիցներին, ովքեր մեծ դժվարությամբ Mercedes-ի տակից փորձում են դուրս բերել էլեկտրասյունը:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացած վարորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, ով նաև խաղացել էր “Սպանված աղավնի” և “Քայլ ձիով” ֆիլմերում: Նախօրեին նրա ծննդյան օրն էր եղել:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ