27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Սիքստինյան տիրամայրը” մարմնավաճառ էր` Ռաֆայելի սիրուհին

Բոլորս ենք տեսել Ռաֆայել Սանտիի “Սիքստինյան տիրամայրը” կտավը, սակայն արդյոք  բոլորը գիտեն, որ մադոննային մարմնավորել է Հռոմի ամենացանկասեր կանանցից մեկը` Մարգարիտա Լութին կամ  Ֆորնարինան, ինչպես նրան Ռաֆայելն էր անվանում …

Մի անգամ պուրակում տեսնելով մի աղջնակի` Ռաֆայելը հիացած բացականչում է. 
-Ես գտա իմ Պսիխեային …

Պարզվում է, 17-ամյա հրեշտակը Մարգարիտա Լութին էր, մոտերքում ապրող հացթուխի աղջիկը: Նա կարողանում է միանգամից մեծ նկարչի մտքից հանել իր բոլոր տարիների շքեղ կանանց: Հրաժեշտից առաջ Ռաֆայելը 10 համբույրի դիմաց խոստանում է Մարգարիտային թանկարժեք վզնոց նվիրել: Աղջիկը համաձայնում է…. 

Հաջորդ առավոտյան նկարիչը հացթուխին վճարում է 3000 ոսկեդրամ ու Մարգարիտային իր հետ տանում Հռոմ` անտեսելով այն  փաստը, որ աղջիկն արդեն փեսացու ուներ…Նա շրջապատում է  իր կնոջը անսահման քնքշությամբ, սիրով, հարստությամբ, կատարում է նրա բոլոր քմահաճույքները:  

Սակայն Մարգարիտային հրապուրում էին միայն նկարչի հարստությունն ու հովանավորությունը: Անկուշտ աղջկան քիչ էր թվում իր ունեցածը, նա ավելին էր պահանջում, իսկ ամուսինը այրվում էր անկուշտ սիրուհու գրկում … 

Շուտով նկարչին հայտնի են դառնում Մարգարիտայի բազմաթիվ սիրավեպերն ու դավաճանությունները… Նա աչք էր փակում այդ ամենի վրա… Հացթուխի աղջիկը դարձավ Հռոմի ամենահայտնի կուրտիզանուհիներից մեկը, որի ծառայությունից օգտվում էին Հռոմի նշանավոր, անվանի այրերը…

Միայն նկարելով էր Ռաֆայելը մոռանում իր դժբախտությունը, սակայն ժամանակի ընթացքում հյուծվեց և գամվելով անկողնմուն` մահացավ 1520 թվականին՝ իր ծննդյան օրը…  Ռաֆայելի աշակերտների սպառնալիքներից վախենալով` Մարգարիտան փախավ Հռոմ, պատսպարվեց հոր տանը, փեսացուն ևս երես թեքեց նրանից: Մինչև կյանքի վերջը Մարգարիտա Լութին մնաց կուրտիզանուհի…

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ