Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային համաժողովին”
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/ovsanna1_1382361248.jpg)
Կենդանիների բարեկեցության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած “Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին”, որին մասնակցում էին ավելիքան 300 կենդանապշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։
Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ուՆարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրմասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին: