Հայաստան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը (Ֆոտո)
Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ:
Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության եւ դասախոսական կազմի հետ:
Այցի շրջանակներում ՉԺՀ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լեւոն Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցերը:
ՉԺՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: