29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անհամարժեք պատասխան կլինի. ազատամարտիկ

«Ադրբեջանցիները ապատեղեկատվություն տարածելու հարցում հին վարպետներ են: Տարիներ առաջ զոհված երու տարեկան երեխայի լուսանկարներն էլ շահարկեցին ու հետո պարզվեց, որ 5-6 տարի առաջվա դեպք է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն, ազատամարտիկ, գնդապետ  Գագիկ Դանիելյանը:

Անդրադառնալով սահմանային լարվածությանը  և այն հանգամանքին, որ ակյսիր արկակոծվել են Արցախի դիրքերը և հայկական կողմը վիրավորներ ունի Դանիելյանը նկատեց.«Հայ ազգին խորհուրդ կտամ՝ հետևեք  ԱՀ Պաշտպանության բանակի և ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարների մեկնաբանություններին: Պատահական հրապարակումներին հետևելուց զերծ մնացեք: Մերոնք լիարժեք տիրապետում են իրավիճակին: Պատասխանը այս անգամ անհամարժեք է լինելու, այսինքն՝ ոչ  թե տասնապատիկ այլ հարյուրապատիկ են վնասվելու: Հստակ մի բան գիտեմ՝ լայնամասշտաբ գործողություններ չեն լինելու, քանի որ ադրբեջանցին վախենում է մեզնից: Նրանց իշխանությունը իրենց ժողովրդին ապացուցելու բան ունի պարզապես« իրենց ներքին կոնֆլիկտը այս ճանապարհով են լուծում»,-եզրափակեց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ