06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շվեդ մարզիկի վրա արջն է հարձակվել

Հենրիկ Կարստլեմը, ով հանդես է գալիս գնդակով հոկեյի ՛՛Էրդսբյուն՛՛ ակումբում, ենթարկվել է արջի հարձակմանը: Դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի արեւելքում: Կարստլեմը անտառում որսորդությամբ էր զբաղված, երբ ձայն է լսել, որի ուղղությամբ նա կրակել է , բայց դա չի վախեցրել արջին եւ վերջինս հարձակվել է մարզիկի վրա: 
՛՛Ես ընկել էի գետնին, իսկ արջն էլ ինձ վրա էր նստել: Մտածեցի, որ սա վերջն է , բայց հանկարծ կենդանին հեռացավ: Ճիշտն ասած չգիտեմ ինչն էր պատճառը՝ շունը, թե ուրիշ բան: Բայց ուրախ եմ, որ կենդանի եմ՛՛,- նշել է շվեդ դարպասապահը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ