06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սանիտարական էտում

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության  ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել  <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին:

Երևան քաղաքում ընդհանուր  օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով  ուղևորների կանոնավոր փոխադրումներն  իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայացել: Քաղաքապետը հանձնարարել է 24 երթուղիների սպասարկման համար նախատեսվող նոր մրցույթի մասին ևս ապահովել զանգվածային լայն իրազեկում, ինչպես նաև առաջարկել է Երևանի ավագանու խմբակցություններին ևս իրենց հերթին հանդես գալ համապատասխան հայտարարություններով: 

<<Արդեն երրորդ անգամն  է, որ տվյալ երթուղիների համար  հայտարարվում է մրցույթ, որը,  սակայն, հայտերի բացակայության պատճառով  այդպես էլ չի կայանում: Քաղաքային  տրանսպորտի առավել որակյալ սպասարկում  ապահովելու համար պետք է բոլոր  երթուղիներն էլ լիարժեք շահագործվեն>>,-ընդգծել  է Տարոն Մարգարյանը:

Ընթացքի մեջ են մայրաքաղաքի  փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման  վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ  են իրականացվել 65 փողոցներում: Տարոն  Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել երկրորդական  և երրորդական փողոցների փոսանորոգմանն  ու ճաքալցմանը և սեղմ ժամկետում ավարտել  դրանք:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության  վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի  շինարարությունների և հողազավթումների  կանխման և դրանց հետևանքների  վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել  է իրավախախտման 9 դեպք, 10 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման  աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել  է ԶԼՄ-ներով պարբերաբար իրազեկել հանրությանը կատարվող աշխատանքների մասին, ինչն իր հերթին որոշակիորեն կնպաստի  ապօրինությունների նվազեցմանն ու բացառմանը:

Մայրաքաղաքի ծաղկապատման  աշխատանքների հետ կապված` զեկուցվել  է, որ առաջիկայում ներկրվելու է կակաչներիի 500 հազար սոխուկ և 1 միլիոն այլ ծաղկասածիլ: Բացի այդ, ծաղիկներ կաճեցվեն նաև ջերմոցներում:

<<Արդեն այսօրվանից  պետք է նախապատարստական աշխատանքներ  իրականացնել 2014 թվականի ծաղկապատման  ուղղությամբ: Փորձը ցույց է  տվել, որ, ընտրելով բազմամյա ծաղիկներ  և ապահովելով պատշաճ խնամք,  կարող ենք տարեցտարի մայրաքաղաքում  կրկնապատկել ծաղկապատ տարածքների  ծավալները: Ուստի, պետք է մասնագետների  հետ համագործակցված որոշել և  ընտրել մեր բնակլիմայական պայմաններին  համապատասխան ծաղկատեսակներ>>,-ընդգծել  է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Անդրադառնալով աշնանային ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ զեկուցվել է, որ տարվել են  նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 1-ից կմեկնարկեն և մինչև դեկտեմբերի 25-ը կշարունակվեն չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման աշխատանքները: Հանձնարարվելէաշխատանքներ տանել փողոցները, մայթերը, այգիներնուպուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանայինտերևաթափիցմաքրելու ուղղությամբ՝ բացառելով տերևներն այրելու հնարավոր դեպքերը:  

Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանողների նկատմամբ նախորդ շաբաթ կազմվել է 67 վարչական արձանագրություն: Զուգահեռ ընթանում են ձռման նախապատրաստական աշխատանքներ:

Երևանի գլխավոր ճարտարապետը  զեկուցել է, որ պատրաստ են Ժամանակակից  արվեստի թանգարանի և Համազգային թատրոնի շինության նախագծանախահաշվային  փաստաթղթերը:  Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են Հյուսիսային  պողոտայի սալիկապատման ուղղությամբ  տարվող աշխատանքները:

Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ