06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է տեղի ունեցել Ծառուկյանի եւ Բաղդասարյանի միջեւ. ՕԵԿ մեկնաբանությունը

”Տեղի է ունեցել փոքրիկ բանավեճ՝ տղամարդկային բանավեճ, որի առիթը հանդիսացել է բոլորովին վերջերս Արթուր Բաղդասարյանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին պատմեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ խոսելով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

՛՛Ես ընթացակարգերին ծանոթ չեմ, բայց մի բան գիտեմ հաստատ և վստահեցնում եմ ձեզ, որ Սպորտի նախարարությունը որպես պատկան մարմին Կառավարության կողմից կոչված է այս ընթացակարգերը պաշտպանելու:

Եղել է ընտրություն, ես ողջունում եմ այդ քայլը, բոլորս գիտենք, որ սպորտաձևերում պաշտոնատար անձանց լրացուցիչ ներգրավվածությունը միայն օգուտ կբերի այդ ոլորտի զարգացմանը, և եթե այս առումով նկատի ունենանք, որ ՌԴ-ում Արթուր Բաղդասարյանի գործընկերը նույնպես Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն է, փոխադարձ համագործակցությունը միմիայն կնպաստի մեր երկրի այդ սպորտաձևի զարգացմանը՛՛,-շեշտեց Մարգարյանը:

՛՛Կոռեկտ չեմ համարում մանրամասնել, հաճախ քաղաքական բանավեճը կարող է վերաճել նաև տղամարդկային բանավեճի և ավարտվել է բանավեճը կոռեկտության սահմաններում և ըստ էության կարելի է ասել, որ երկուստեք իրենց կարծիքը հիմք ընդունելով բաժանվել են, այսինքն՝ հեռացել են օդանավակայանից՝ տանելով իրենց կարծիքը՛՛,-մանրամասնեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե ինչ նկատի ունի՝ ասելով տղամարդկային բանավեճ, պատգամավորն արձագանքեց. ՛՛Տղամարդկային՝ նկատի ունեմ, որ դա վայել է իրոք տղամարդ քաղաքական գործիչներին, ովքեր կարող են պահի տակ վրդովվել: Շատերը փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, իրականությունը լղոզել:

Ես մի բան գիտեմ՝ այսօրվա դրությամբ մայր հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է, չեմ կարծում, որ որևէ մեկը թույլատրի նման հայհոյանքներ: Գործը բռունցքներին չի հասել, դա ապատեղեկատվություն է՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ