Արամ Ավագյանը պարտություն կրեց
Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում այսօր մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլը: Հայաստանի երեք ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս եկավ 56(կգ) քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը, ով քիչ առաջ մրցեց կուբացի Ռոբելսի Կարազանայի հետ:
Մենամարտը անցավ կուբացի օլիմպիական չեմպիոնի առավելությամբ, ով հեշտ հաղթանակ տոնեց հայ մարզիկի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները իրենց մենամարտերը կանցկացնեն վաղը: