14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ընտանիքներում դերերի սխալ բաշխում կա. հոգեբան

«Ամուսնալուծությունների հիմնական հոգեբանական պատճառը՝ դա թիմային հոգեբանության բացակայությունն է»,-այսօր՝ հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:

Հոգեբանը բացելով փակագծերը նկատեց, որ մյուս կարևոր խնդիրը դերերի սխալ բաշխումն է.«Սոցիալական պայմաններն էլ են մեղավոր, որ կանայք իրենց ուժեղ են զգում և ընտանիքում ավելի շատ վաստակող կինը՝ որոշում է կայացնում: Սա նորմալ չէ, քանի որ ընտանիքում ուժեղ պետք է լինի տղամարդը»:

Մեհրաբյանը փաստում է, որ վերջին շրջանում անհանդուրժողականության աճ է նկատվել:

«Նորաստեղծ ընտանիքին չի կարելի թելադրել: Նրանց պետք է միայն աջակցել ու օգնել, իսկ հայկական ընտանիքում ավագ սերունդը միշտ առաջնորդվում է «ես եմ ասողը» կարգախոսով»,-ընդգծեց հոգեբանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ