06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չկա մեկը, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Ծառուկյանի հետ. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/

՛՛Ճիշտ կլինի, որ իմ հարգարժան գործընկեր-լրագրողները հիմնական խնդիրը թողած, այն է՝ ինչպես է մարդը մի շենքում ինքն իրեն հռչակում ինչ-որ ֆեդերացիայի նախագահ, չզբաղվեն այլ հարցերով: Լավ կլինի, որ դիմեք Օլիմպիական կոմիտեի քարտուղարին ու ստանաք հստակ պարզաբանում՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը վիճել են:

՛՛Ես կարծում եմ, որ չկա և չի կարող լինել Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նա երբևէ որևէ մեկին չի վիրավորել և մշտապես հարգալից է եղել իր գործընկերների հետ: Ուստի, այդ քաղաքային ֆոլկլորի պատմությունը, որը ներկայացված էր կոնկրետ քաղաքական ուժին սպասարկող մամուլում, իրականությանը չի համապատասխանում՛՛:

Հիշեցնենք, որ որոշ կայքերում տարածված տեղեկատվության համաձայն` նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ է վեճ ծագել Ծռուկյանի եւ Բաղդասարյանի միջեւ: Ըստ նույն տեղեկատվության`նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը: 

“Վերջինս Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած ՛՛մեղքերը՛՛, իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո ՛՛առյուծից կատու դառնալը՛՛: 

Նշենք նաև, որ Արթուր Բաղդասարյանը օրերս համապատասխան հաղորդագրության համաձայն` ընտրվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին փոխարինելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ