06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես փեսան ու զոքանչը, այնպես էլ պատգամավորները. թեժ կրքեր խորհրդարանից

Ազգային ժողովի քառօրյայի նիստին օրակարգի ընդունումը գրեթե 30 րոպե տևեց: Քվեարկության մասին անընդհատ ձայն էին խնդրում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Վերջինս նման հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերջերս ռուս սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. ՛՛Ձեր վերադասը ռուսական ՛՛ՖՍԲ՛՛-ն է՞: Դուք չեք հավատում իմ հայտարարություններին՛՛:

ԱԺ նախագահն էլ նշեց, որ Փոստանջյանը մի քանի անգամ արդեն զրպարտել է, և այդ պատճառով հավատ չի ներշնչում: ՛՛Դուք ձեր ասածներին հավատո՞ւմ եք, ոչ մեկը չի հավատում ձեր ասածներին: Ձեր հայտարարություններին ես չեմ հավատում, կյանքը ցույց տվեց, որ դուք զրպարտում եք՛՛:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց. ՛՛Կարող է Հայաստանն իր ինքիշխանությունը կորցրել է, չեք ասում, որ տրամադրություներս չընկնի՛՛։

Այս ամենը զայրացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Մարգարիտ Եսայանը ձայնի իրավունք խնդրեց. ՛՛Այս ՛՛ուրախ՛՛ կյանքը ԱԺ կանոնակարգ օրենքն է տվել՛՛: Նա անեկդոտ պատմեց, որ  փեսան զոքանչին ուսերին դրած ման է գալիս, ասում են՝ ինչու է այդպես անում, պատասխանում է, թե չի ուզում դեմքը տեսնի:

՛՛Որոշ պատգամավորներ կան, որ ուսերին դրած այնպես ենք տանում, որ չտեսնենք՛՛-ասաց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը: Նրա կարծիքով՝ այդ հարցերն արդեն հնչեցվել են պատգամավորների կողմից և սա արդեն դեժավյու է. ՛՛Ես խնդրում եմ չափի զգացողությունը պահել՛՛: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ նետեց. ՛՛ Գերի չենք այստեղ, հարցը պետք է թեմային վերաբերի՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ