06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը մտնելու է ՄՄ. սրանով հարցը լուծված է. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր տեղի ունեցած Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ տեսակամրջի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի սահմաններին մոտ գտնվող երկրներին զենք վաճառելիս միշտ հաշվի է առնում Հայաստանի ունեցած զինամթերքի նկատմամբ հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ իրենք միշտ բալանսը հաշվի են առնում:

“Ինչ վերաբերում է ռուսական բանակի արդիականացմանը, այն Հայաստանի տարածքում մշտապես է արվում, ինչպես նաեւ զինատեսակների կատարելագործմանը: Սրա մասին հայտարարվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից եւ սա մշտապես ընթացող գործընթաց է”,- նշել է նա:

Ն. Բորդյուժան ասել է նաեւ, որ ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը երբեւէ չի քննարկվել:

“Նման հարց չի քննարկվել: Դրա համար առաջին հերթին պետք է 2 պետությունների համաձայնություն: Առհասարակ, սառեցված հակամարտությունների գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը քննարկման առարկա չի եղել, միգուցե դա նաեւ դրանից է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ստեղծվել են մի քանի տարի առաջ”,- նշել է բանախոսը:

Անդրադառնալով այն հարցին, որ եթե Հայաստանը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա ինչպես դա կազդի Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունների վրա, Ն. Բորդյուժան ասել է, որ դա  սա լուծված հարց է:

“Հայաստանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն, հետեւաբար, համաձայնագիր չի կնքվի”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ