06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դուք ե՞րբ եք բավարարվում որ. Աբրահամյանը հեգնեց Փաշինյանին

Քիչ առաջ մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի երրորդ քառօրյան:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի իրավունք վերցնելով՝ հիշեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ նախորդ քառօրյայի սկզբում ինքը հարցրել էր, թե ինչ իրավունքով են ռուս սահմանապահները խախտել ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրավունքները: Հիշեցնենք,  միջադեպը տեղի էր ունեցել Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին , պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ռուս սահմանապահների միջեւ, ովքեր կոտրել էին պատգամավորի տեսախցիկը:

Փաշինյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը այն ժամանակ ասաց, որ գրություն է ստացել ռուս սահմանապահների ղեկավարից և կարծիք կհայտնի նամակն ընթերցելուց հետո, սակայն այդպես էլ ԱԺ նախագահի տեսակետը չհնչեց: Ավելին, Փաշինյանը այս նույն հարցով դիմել է ԱԱԾ պետին, սակայն վերջինս խորհուրդ է տվել դիմել ԱԺ նախագահին:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այդ նամակը քննարկել է խմբակցությունների հետ և կարող է տրամադրել յուրաքանչյուրին նամակը:

Փաշինյանը մտքերի փոխանակության ժամանակ էլ նույն հարցը հնչեցրեց, որին ԱԺ նախագահը պատասխանեց, թե նամակը կտրամադրի Փաշինյանին: Իսկ երբ երրորդ անգամ պատգամավորը նույն հարցն ուղղեց Աբրահամյանին, նա կատակեց.

՛՛Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում, ես ձեր մասին շատ լավ կարծիք ունեմ, որ ամեն ինչ ընկալում եք: Օրենքը չի խախտվել՝ իմ կարծիքով, եթե ձեր տեսակետը այլ լինի նամակն ընթերցելուց հետո, կքննարկենք՛՛,- Հովիկ Աբրահամյանը շարունակելով՝ հեգնեց. ՛՛Դե դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում որ՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ