09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մոսկվայում կրակել են հայ երիտասարդների վրա

Մոսկվայում Կախովկա փողոցի վրա գտնվող “Պրինց” ռեստորանի դիմաց վիճաբանության արդյունքում կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում երեք հայ երիտասարդ հիվանդանոց է տեղափոխվել` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը եւ ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող 21-ամյա Արման Սարգսյանը, փոխանցում է lifenews.ru-ն: 

Կրակողները ձերբակալվել են, թեեւ սկզբում նրանց հաջողվել է մեքենայով փախչել դեպի վայրից: Նրանք են 20-ամյա դաղստանցի Ազամատ Շամսուևը եւ 21-ամյա Մուհամեդ Մալիկովը: 

Ազամատ Շամսուևը, չնայած որ ինքնակամ հանձնել է իր անվամբ գրանցված ատրճանակը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նրա ընկեր Մուհամեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննչական մարմինները: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ